-
Այսպիսով, 2015 թվականի ընթացքում Վարչապետի գլխավորած պատվիրակությունների հատուկ չվերթով ճանապարհորդելու համար ծախսվել է շուրջ 140 միլիոն դրամ կամ 292 հազար դոլար:
-
Դեպի Մոսկվա երկօրյա այցի ճանապարհածախսը կազմել է 25.8 միլիոն դրամ (մոտ 54 հազար դոլար):
-
Մարտի 11-ին Երևան-ԷլՔուվեյթ, մարտի 12-ին` Էլ-Քուվեյթ- Շարմ Էլ Շեյխ և մարտի 14-ին` ՇարմԷլ-Շեյխ-Երևան ուղղությամբ թռիչքների համար ծախսվել է ախսվեց 23.5 միլիոն դրամ (մոտ 49 հազար դոլար):
-
Մայիսի 28-29-ին Երևան-Կոկշետաու (Ղազախստան) և Կոկշետաու-Երևան ուղղություններով ավիափոխադրման ծառայություններ արժեքը կազմել է 23.1 միլիոն դրամ (ավելի քան 48 հազար դոլար):
-
Հհունիսի 1-3-ը Երևան-Պրահա (Չեխիա), Պրահա-Երևան ուղղություններով հատուկ ավիաչվերթ իրականցնելու համար ծախսվել է ավելի քան 22.2 միլիոն դրամ (ավելի քան 46 հազար դոլար):
-
Հուլիսի 3-ին կատարված երկօրյա այցի ճանապարհածախսը կազմել է 31.5 միլիոն դրամ (մոտ 66 հազար դոլար):
-
Սեպտեմբերի 7-ին Երևան-Գրոդնո և սեպտեմբերի 8-ին՝ Գրոդնո-Երևան ուղղություններով չվերթի համար վրացական ավիաընկերությանը վճարվել է 24 հազար եվրո (13.1 միլիոն դրամ):