180356

Հայկական սփյուռք

  • 200

    Առաջին արտագաղթ (3-4-րդ դար)

    Առաջին արտագաղթ (3-4-րդ դար)
    Դեռևս 3–4-րդ դարերում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա և այլն։
  • Period: 200 to

    Հայկական սփյուռք

  • Jan 1, 600

    Երկրորդ արտագաղթ (7-14-րդ դարեր)

    Երկրորդ արտագաղթ (7-14-րդ դարեր)
    Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 7–14-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (արաբներ, սելջուկներ, մոնղոլներ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։
  • Jan 1, 1100

    12-14-րդ դարեր

    12-14-րդ դարեր
    Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441 թվականը) նաև Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը։
  • Dec 31, 1375

    14-15-րդ դարեր

    14-15-րդ դարեր
    Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921 թվականը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։
  • Jan 1, 1400

    Միջնադար

    Միջնադար
    Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած 16-րդ դարից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի հիմնական կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից, Չինաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա:
  • Jan 1, 1475

    Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։

     Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։
    Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475 թվականին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։
  • Jan 1, 1500

    Հայերի Բռնագաղթում դեպի Պարսկաստան

    Հայերի Բռնագաղթում դեպի Պարսկաստան
    16-17-րդ դարերում Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուր հազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։
  • Առաջին հայ գաղթականները Հյուսիսային Ամերկայում:

    Առաջին հայ գաղթականները Հյուսիսային Ամերկայում:
    ԱՄՆ տարածքում հայերը սկսել են հաստատվել դեռևս 17-րդ դարից, իսկ ԱՄՆ հայկական համայնքը ձևավորվել է 1870-ական թթ. վերջերին։ Այնուհետև համայնքը զգալիորեն ստվարացել է Օսմանյան կայսրությունում համիդյան կոտորածների, ապա՝ Ցեղասպանության հետևանքով։ Այժմ ԱՄՆ-ում բնակվող հայերի թիվը հասնում է մոտ 1 մլն 270 հազարի, որոնց թվում հայ ավետարանականների թիվը հաշվվում է մոտ 25 հազար։
  • 19-րդ դար: Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներ:

    19-րդ դար: Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներ:
    1826–1829 թվականներին Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 000) ներգաղթը Արևելյան Հայաստան։
  • «Կարմիր սուլթան»

    «Կարմիր սուլթան»
    Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894–1896 թվականներին կազմակերպեցին շուրջ 300 000 հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա։
  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

    Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
    Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 մլն հայ։
  • Մեծ Եղեռն

    Մեծ Եղեռն
    Հայ ժողովրդի պատմության մեջ 1915–1922 թվականներից հետո առաջին անգամ էր, որ`
    - հայկական ազգային տարածքների հիմնական հատվածում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում, հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ.
    - հայ ժողովրդի հիմնական զանգվածն սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի սահմաններից դուրս.
    - ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր էլ զրկված են հայրենիք վերադառնալու հնարավորությունից։
  • Հայկական սփյուռք:

    Հայկական սփյուռք:
    Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ՝ որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք» (անգլ.՝ diaspora) հասկացությամբ, որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։
  • Պարսկա-բյուզանդական շրջան

    Պարսկա-բյուզանդական շրջան
    428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
  • 10-11-րդ դարեր

    10-11-րդ դարեր
    Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց 10–11-րդ դարերում, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։