710541

66-րդ Կաննը կունենա «պայծառ» ժյուրի

  • Կսննի փառատոնը տեղի կկայանա 2013թ. մայիսի 15-26-ը

    Կսննի փառատոնը տեղի կկայանա 2013թ. մայիսի 15-26-ը
    Հիմնական մրցույթում ընդգրկվել է 19 ժապավեն, որոնց շարքում՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների», Ռոման Պոլանսկու «Մորթիներով Վեներան», Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա», Սթիվեն Սոդերբերգի «Ձեղնաջահերի հետևում», Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն», Ալեքս վան Վարմերդամի «Բորգման», Ֆրանսուա Օզոնի «Երիտասարդ և գեղեցիկ» և այլ ֆիլմերը:
  • Կաննի փառատոնի ժյուրին

    Կաննի փառատոնի ժյուրին
    Հայտնի է, որ ֆորումի դատավորների թիմը գլխավորելու է Սթիվեն Սփիլբերգը՝ զանգվածային, դիտարժան և «հատուկ էֆեկտներով» կինեմատոգրաֆի վարպետը: Նրան դիմակայելու են արտհաուսի այնպիսի գիտակներ, ինչպիսիք են ռումինական և ճապոնական ռեժիսորներ Քրիստիան Մունջուն և Նաոմի Կավասեն, որոնք ստեղծագործում են խաղային և վավերագրական կինոյի սահմանագծին: Նրանց միջև է գտնվում Էնգ Լին, որի «ոչ բոլորի համար կինոն» զարմանալիորեն գրավում է բացարձակ մեծամասնությանը՝ մի մասին գրավում, մյուս մասին՝ զայրացնում:
  • Որ ֆիլմով կբացվի փառատոնը և որով կփակվի

    Որ ֆիլմով կբացվի փառատոնը և որով կփակվի
    Փառատոնը կբացվի Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմով, գլխավոր դերում՝ Լեոնարդո դի Կապրիո: Միջոցառումը կփակվի Ժերոմ Սալի «Զուլու» ֆիլմով՝ Օռլանդո Բլումի և Ֆորեսթ Ուիթակերի հետ գլխավոր դերերում: Միջոցառումը կվարի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն: