Big 13674405684708

Հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ 1998 - 2008

  • «Օրագիր» օրաթերթ

    «Օրագիր» օրաթերթ
    1999 թ. հունիսի 8-ի հարկադիր կատարողների գրոհից հետո դադարեցվեց «Օրագիր» օրաթերթի տպագրությունը: Իշխանությունների հրահանգով թերթի դեմ սկսված հետապնդումը ավարտվեց նրանով, որ 2000 թ. հունվարի 27-ին ՀՀ քերական վերաքննիչ դատարանը «Օրագրի» գլխավոր խմբագրին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման` պատժի կատարումը պայմանական չկատարելով: «Օրագիր» օրաթերթի հրատարակում այդպես էլ չվերսկսվեց, իսկ 1999 թ. հուլիսի 13-ից օրաթերթի աշխատակազմը սկսեց հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթը:
  • Մարկ Գրիգորյան

    Մարկ Գրիգորյան
    2002թ. հոկտեմբերի 22-ին ժամը 20.20?ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ էր նետել հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ: Այդ ժամանակ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով նա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված էր պատրաստում: Նա այդ թեմայով հարձազրույցներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների եւ իրազեկ մարդկանց հետ: Մ. Գրիգորյանը իր դեմ իրականացված մահափորձը կապում է հենց այդ հոդվածի տպ
  • «Չորրորդ իշխանություն»

    «Չորրորդ իշխանություն»
    2003թ ապրիլի 30. Այդ օրը իր աշխատասենյակում երկու տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկվեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը: Մեկ տարի անց նա բերման ենթարկվեց Երեւանի ՆԳ վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարան
  • «Օր»

    2003թ. սեպտեմբերի 26?ին ծեծի է ենթարկվել «Օր» թերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանը:
  • «Չորրորդ իշխանություն»

    «Չորրորդ իշխանություն»
    2004թ ապրիլի 17. Այդ օրը` ժամը 12-ի սահմաններում« փորձեցին «Չորրորդ իշխանություն» խմբագրության տարածք ներխուժել «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք 2006թ հուլիսի 13. Այդ օրը սպառնալիքների ու ահաբեկման թիրախ դարձավ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանը: Հաջորդ օրը նա հարձակման ենթարկվեց :
  • Աննա Իսրայելյան

    Աննա Իսրայելյան
    2004 թ. Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անտառների վիճակի մասին ռեպորտաժ պատրաստելիս, որի ժամանակ նկարահանվել էին ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանի, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի առանձնատները, ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահը հարձակում է գործել «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանի վրա, նրանց քաշքշելով` խլել ֆոտոապարատի չիպը:
  • «Հայկական ժամանակ»

    «Հայկական ժամանակ»
    2004 թ. Նոյեմբերի 22-ին ժամը 20-40-ին պայթեցվել է «ՀԺ»-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետեւում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պաշտոնապես պայթյունի հեղինակներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել:
  • «Ժամանակ Երեւան» օրաթերթ

    «Ժամանակ Երեւան» օրաթերթ
    2006 թվականի հունիսի 26-ին ակնհայտ քաղաքական նկատառումներով ձերբակալվեց «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որին հարցաքննությունների ընթացքում փաստաբան ունենալու հնարավորություն չընձեռնվեց: 2006թ. Սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչը 2007-ի հունվարին պատժաչափը կրճատեց 6 ամսով` հրաժարվելով Բաբաջանյանի նկատմամբ կիրառել օրենքի` տուգանքի վճարումով քրեական հետապնդումից ազատվելու դրույթը: Քոչարյանի հրամանով ստեղծված այսպես կոչվ
  • «Չորրորդ իշխանություն»

     «Չորրորդ իշխանություն»
    2006թ հուլիսի 21. Այդ օրը փորձ արվեց հրդեհել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը:
  • «Իրավունք» թերթ

    «Իրավունք» թերթ
    2006թ. սեպտեմբերի 6-ին իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
  • «ԳԱԼԱ» Հեռուստաալիք

    «ԳԱԼԱ» Հեռուստաալիք
    Այն բանից հետո, երբ Գյումրիի «ԳԱԼԱ» Հեռուստաալիքը հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթն, այդ հեռուստաաիլքի դեմ սկսվեցին զանգվածային հետապնդումներ` հարկային ստուգումների, Գյումրու քաղաքապետարանի դատական հայցի եւ գովազդատուներին ճնշելու միջոցներով:
  • «Չորրորդ իշխանություն»

    «Չորրորդ իշխանություն»
    2007թ հոկտեմբերի 23. Այդ օրը խաղաղ քայլերթի ժամանակ ոստիկանության բաժանմունք տարվեց «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, բռնությունների ենթարկվեց նույն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
  • «Չորրորդ իշխանություն»

    «Չորրորդ իշխանություն»
    2007թ դեկտեմբերի 13. Այդ օրն անհայտ անձինք պայթեցրեցին «Չորրորդ իշխանություն» խմբագրության մուտքի դուռը: